Arm
Բաց թողնել ներածությունը

Էսթետիկ ստոմատոլոգիա

Estetice Dental Center

Վինիրներ

Վինիրները բարակ կերամիկական վրադիրներ են, որոնք տեղադրվում են ատամի արտաքին մակերեսին:
Վինիրները շատ հարմար միջոց են նրանց համար, ովքեր ցանկանում են փոխել իրենց ատամի ձևն ու գույնը և ունենալ մշտական և շլացուցիչ ժպիտ:
Veneer before
Veneer before
Veneer after
Ժամանակակից թվային ստոմատոլոգիական սարքավորումների կիրառմամբ մենք հնարավորություն ենք ընձեռում մեկ այցի ընթացքում սկանավորել Ձեր ատամնաշարը և Ձեր հետ միասին՝ համակարգչային մոդելավորման միջոցով ընտրել Ձեր ատամների վերջնական տեսքը (Digital Wax-Up)
Մեր կլինիկայում գործող լաբորատորիայի թվային բաժինը՝ CAD/CAM սարքավորման միջոցով մեկ օրվա ընթացքում կարող է պատրաստել վերջնական վինիրները: Այսպիսով, դուք հնարավորություն եք ստանում կարճ ժամանակում ունենալ կերամիկական վինիրներով մշտական և կատարյալ ժպիտ:
Cube
Թվային 3D տպագրման սարքի միջոցով տպագրվում է Ձեր ատամնաշարի վերջնական տեսքի մոդելը և այն ժամանակավոր տեղադրվում է Ձեր բերանի խոռոչում, որը Ձեզ թույլ է տալիս ավելի պատկերավոր տեսնել ատամների վերջնական տեսքը:

Ատամների Սպիտակեցում

Փայլուն և ձյունաճերմակ ժպիտի մասին երազում են բոլորը: Ժամանակակից էսթետիկ ստոմատոլոգիան ընձեռում է Ձեզ այդ հնարավորությունը:
Մեր կլինիկայի հիմնական սկզբունքն է հասնել հաճախորդի համար ցանկալի արդյունքի՝ օգտագործելով ժամանակակից ստոմատոլոգիայի ամենաանվնաս մեթոդները։
glob decor
Smile
Firework
Այդ արդյունքին հասնելու համար «Էսթետիկա» ստոմատոլոգիական կենտրոնում ատամների սպիտակեցումը կատարվում է վերջին սերնդի Philips Zoom 4 սարքավորման միջոցով, որը հնարավորություն է տալիս ատամները սպիտակեցնել մինչև ութ երանգ՝ 45 րոպեի ընթացքում:
Philips Zoom 4-ը անվտանգ սպիտակեցնում է ատամները՝ էմալը պաշտպանող տեխնոլոգիայի շնորհիվ:
Եկեք սկսենք

Ձևափոխեք ձեր ժպիտը Estetica ատամնաբուժական կենտրոնի միջոցով

Վայելեք շքեղ ատամնաբուժական ծառայությունը և վերափոխեք ձեր ժպիտը մեզ հետ կապվեք մեզ հետ՝ ձեր շուտափույթ խորհրդատվությունը նշանակելու համար